Նվերների փոխանակում

Ամանորի Secret Santa խաղի շրջանակներում սովորողները միմյանց համար անակնկալներ էին պատրաստել։

Նախատոնական շաբաթ

Կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի ուսումնական վերջին շաբաթը շատ հագեցած էր։

Ցուցահանդես-վաճառքում ներկայացվեցին սովորողների՝ կավից պատրաստած աշխատանքները։

Ճամբարականները ամանորյա թխվածքներ էին պատրաստում։

Continue reading

Վերապատրաստման վերջին օր

Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ մեր վերապատրաստման չորրորդ ու վերջին հանդիպումը։

Մայր դպրոցի Մարմարե սրահում ականատես եղանք մի միջոցառման՝ կրթահամալիրի սաներն իրենց պատրաստած ժողովրդական, ազգային երգն ու պարն էին ներկայացնում։ Եվ դա Ամանորին ընդառաջ չէր կազմակերպված՝ նման տոնախմբություն դպրոցում ամեն ուրբաթ օր է տեղի ունենում։

Սովորողները անթաքույց հաճույք են ստանում իրենց արածից և վարակում իրենց եռանդով բոլոր ներկաներին։ Երգ ու պարի կատարմանը մասնակցում են բոլորն անխտիր՝ հանդիսատեսը, ծնողները, դասատուները։

Continue reading

Վերապատրաստման դասընթաց․ օր երրորդ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը խաղողի բացառիկ տեսակներ է փրկում ոչնչանալուց (օրինակ, ժամանակին Դալմայի այգիներում բազմացվող տեսակները) և աճեցնում դրանք համալիրին կից կանաչ գոտիներում։

Continue reading

Քառօրյա վերապատրաստում

Ինչո՞ւ որոշեցի մասնակցել կրթահամալիրի վերապատրաստման դասընթացին։

Վերապատրաստման մասնագետ Սոնա Փափազյանը

Որդուս ծնվելուց հետո մայրական իմ բնազդն այնքան սրվեց, որ աշխարհի կամ գոնե Հայաստանի բոլոր երեխաներին ինչ-որ չափով իմն եմ համարում, ժողովրդական լեզվով ասած՝ ուրիշի երեխա չի լինում։ Եթե առաջ չէի հասկանում երեխաներին, իրենց հետ շփվելն ինձ համար դժվար էր, երբեմն՝ նույնիսկ նյարդայնացնող, ապա վերոհիշյալ իրադարձությունից հետո ցանկացած երեխա ինձ համար մի զարմանահրաշ աշխարհ, ինքնադաստիարակվելու և բացահայտումների, նոր մոտեցումների և մոտիվացիայի աղբյուր դարձավ։

Continue reading