Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար

Օգոստոսի 15-ից  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար, որը կտևի մինչև օգոստոսի 19-ը։ Այն նպատակ ունի մասնակիցների ստուգատես իրականացնել՝ միաժամանակ մանկավարժներին ծանոթացնելով կրթահամալիրի արժեքներին։  Արդյունքում նրանց կտրվեն լողի, հեծանվավազքի, ձիավարության հմտությունները հավաստող վկայագիր։

Առաջին օրը մասնակիցներն այցելեցին Արևմտյան դպրոցի ուսումնական ագարակ, որտեղ ծանոթացան միմյանց և կազմակերպիչների հետ, կերակրեցին ագարակում բնակվող կենդանիներին և թռչուններին,

մասնակցեցին միջավայրի խնամքի աշխատանքներին

և լողի դասընթացին։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *