Վերապատրաստման վերջին օր

Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ մեր վերապատրաստման չորրորդ ու վերջին հանդիպումը։

Մայր դպրոցի Մարմարե սրահում ականատես եղանք մի միջոցառման՝ կրթահամալիրի սաներն իրենց պատրաստած ժողովրդական, ազգային երգն ու պարն էին ներկայացնում։ Եվ դա Ամանորին ընդառաջ չէր կազմակերպված՝ նման տոնախմբություն դպրոցում ամեն ուրբաթ օր է տեղի ունենում։

Սովորողները անթաքույց հաճույք են ստանում իրենց արածից և վարակում իրենց եռանդով բոլոր ներկաներին։ Երգ ու պարի կատարմանը մասնակցում են բոլորն անխտիր՝ հանդիսատեսը, ծնողները, դասատուները։

Հասկանալու, թե ինչպես են սիրում ու հարգում սաներն ու անձնակազմը կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանին, ուղղակի տեսնել է պետք, ինչպես են դիմավորում և ողջունոմ իրեն։

Անչափ հուզիչ էր այս մեդիաուրբաթը, որը հնարավորություն տվեց տեսնել, թե որքան են համախմբված երեխաներն ու դասավանդողները, որքան են սիրում իրենց Հայրենիքն ու ընկերությունը։

Այնուհետև շարունակեցինք մեր վերապատրաստման աշխատանքը։

Մեզ հետ հանդիպման եկավ Արևմտյան դպրոցի տնօրեն Գոհար Բալջյանը և ծանոթացրեց կրթահամալիրում աշխատողի պարտականություններին։

Հանդիպումը ավարտվեց դասընթացի ղեկավար Սոնա Փափազյանին` մեր նախագծերի ներկայացմամբ, լսեցինք նրա խորհուրդները։

Դասընթացից նոր գիտելիքներ քաղեցի, հետաքրքիր ու հաճելի հանդիպումներ ունեցա, ծանոթացա կրթահամալիրի <ապրելակերպին>։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *