Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար. օր երրորդ

Ճամբարի երրորդ օրը մեկնարկեց Արևմտյան դպրոցի ագարակում․ մասնակիցները ինքնուրույն թամբեցին և սանձեցին Մաշա անունով համբերատար և բարի ձիուն, սովորեցին հեծնել և վարել, չմոռանալով ապահովել Մաշայի հիգիենան և ձիավարության անվտանգության կանոնները։

Լուսանկարը՝ Անահիտ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից՝ https://www.facebook.com/anahit.kirakosyan1996

Հաջորդիվ մասնակցեցին այս շոգ օրը շատ արդիական լողի պարապմունքին։

Մեդիագրագիտության մասնագետ Նվարդ Սարգսյանը ծանոթացրեց մասնակիցներին կիբերանվտանգության ոլորտի մի շարք կարևոր խնդիրներին։

Լուսանկարը՝ Անահիտ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից՝ https://www.facebook.com/anahit.kirakosyan1996

Օրն ավարտվեց հեծանվավարությամբ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *