Քառօրյա վերապատրաստում

Ինչո՞ւ որոշեցի մասնակցել կրթահամալիրի վերապատրաստման դասընթացին։

Վերապատրաստման մասնագետ Սոնա Փափազյանը

Որդուս ծնվելուց հետո մայրական իմ բնազդն այնքան սրվեց, որ աշխարհի կամ գոնե Հայաստանի բոլոր երեխաներին ինչ-որ չափով իմն եմ համարում, ժողովրդական լեզվով ասած՝ ուրիշի երեխա չի լինում։ Եթե առաջ չէի հասկանում երեխաներին, իրենց հետ շփվելն ինձ համար դժվար էր, երբեմն՝ նույնիսկ նյարդայնացնող, ապա վերոհիշյալ իրադարձությունից հետո ցանկացած երեխա ինձ համար մի զարմանահրաշ աշխարհ, ինքնադաստիարակվելու և բացահայտումների, նոր մոտեցումների և մոտիվացիայի աղբյուր դարձավ։

Լինելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ծնողական համայնքի ներկայացուցիչ, իհարկե, ծանոթ էի դպրոցի աշխատաոճին՝ իր յուրահատուկ ու արտասովոր մեթոդներով։ Սովորողները նույնիսկ տուն գնալ չեն շտապում։ Գրանդիոզ նախագիծ գուցե շատերն ունենան, բայց կյանքի կոչելն է անհնար թվում՝ նվիրյալ մասնագետների, համախոհների ստվար բանակ է հարկավոր։ Եվ այստեղ հենց այդպիսի մարդիկ են հավաքվել։

Մասնակցելով վերապատրաստման դեռևս երկու օրվա դասընթացներին՝ համոզվեցի կարթահամալիրի մեծամասշտաբ նախագիծ լինելու մեջ՝ ամեն մանրուքի տակ ծավալուն աշխատանք է կարդացվում։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցներս՝ Սոնա Փափազյանի գլխավորությամբ, ծանոթանում ենք կրթահամալիրի կազմակերպչական կողմերին, սովորում ենք անձնական բլոգ բացել և վարել այն։

Արշավներ գնալը, ոտքով քայլելը համալիրի կրթադաստիարակչական ծրագրի մի մասն է, և այդ ծրագրի շրջանակներում վերապատրաստման մասնակիցներս ուղղվեցինք դեպի Արևմտյան մասնաճյուղ, ուր սովորողների կողմից շատ սիրված ագարակ է գործում: Այստեղ դպրոցի սաները կենդանական ու բուսական աշխարհ սիրել ու փայփայել, ձիավարություն են սովորում։

Արևմտյան մասնաճյուղ

Անկախ նրանից՝ կընդունեն ինձ կրթահամալիրում աշխատանքի, թե ոչ՝ միշտ կհիշեմ բոլորի առջև դպրոցի բաց դռները, ջերմ մթնոլորտը և Սոնայի բարյացկամ վերաբերմունքը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *