Archives

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար. վերջին օր

Ցավոք սրտի, երկարացված օրվա կազմակերպիչների ճամբարն ավարտվեց։

Այս օրը ճամբարի մասնակիցները հեծանվաերթով մեկնարկեցին։

Continue reading

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար. օր չորորդ

Օգոստոսի 18ը մասնակիցները սկսեցին Արևմտյան դպրոցի ագարակում՝ ձիավարությամբ։ Մանկավարժներն առանց կողմնակի օգնության թամբեցին, սանձեցին և հեծնեցին ձիուն։ Հաղթահարված է վախը ձի վարելու և կենդանու նկատմամբ։

Continue reading

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար. օր երրորդ

Ճամբարի երրորդ օրը մեկնարկեց Արևմտյան դպրոցի ագարակում․ մասնակիցները ինքնուրույն թամբեցին և սանձեցին Մաշա անունով համբերատար և բարի ձիուն, սովորեցին հեծնել և վարել, չմոռանալով ապահովել Մաշայի հիգիենան և ձիավարության անվտանգության կանոնները։

Continue reading

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար. օր երկրորդ

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբարը շարունակուն է աշխատանքը։

Օգոստոսի 16ի առավոտյան ճամբարը սկսեց իր գործունեությունը Արևմտյան դպրոցի ագարակում։ Մասնակիցները սովոում էին ձի թամբել և սանձել, ձիերի հետ անվտանգ վարվելու, այս հրաշք կենդանուն խնամելու կանոնները։

Continue reading

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար

Օգոստոսի 15-ից  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար, որը կտևի մինչև օգոստոսի 19-ը։ Այն նպատակ ունի մասնակիցների ստուգատես իրականացնել՝ միաժամանակ մանկավարժներին ծանոթացնելով կրթահամալիրի արժեքներին։  Արդյունքում նրանց կտրվեն լողի, հեծանվավազքի, ձիավարության հմտությունները հավաստող վկայագիր։

Continue reading

Վերապատրաստման վերջին օր

Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ մեր վերապատրաստման չորրորդ ու վերջին հանդիպումը։

Մայր դպրոցի Մարմարե սրահում ականատես եղանք մի միջոցառման՝ կրթահամալիրի սաներն իրենց պատրաստած ժողովրդական, ազգային երգն ու պարն էին ներկայացնում։ Եվ դա Ամանորին ընդառաջ չէր կազմակերպված՝ նման տոնախմբություն դպրոցում ամեն ուրբաթ օր է տեղի ունենում։

Սովորողները անթաքույց հաճույք են ստանում իրենց արածից և վարակում իրենց եռանդով բոլոր ներկաներին։ Երգ ու պարի կատարմանը մասնակցում են բոլորն անխտիր՝ հանդիսատեսը, ծնողները, դասատուները։

Continue reading

Վերապատրաստման դասընթաց․ օր երրորդ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը խաղողի բացառիկ տեսակներ է փրկում ոչնչանալուց (օրինակ, ժամանակին Դալմայի այգիներում բազմացվող տեսակները) և աճեցնում դրանք համալիրին կից կանաչ գոտիներում։

Continue reading

Քառօրյա վերապատրաստում

Ինչո՞ւ որոշեցի մասնակցել կրթահամալիրի վերապատրաստման դասընթացին։

Վերապատրաստման մասնագետ Սոնա Փափազյանը

Որդուս ծնվելուց հետո մայրական իմ բնազդն այնքան սրվեց, որ աշխարհի կամ գոնե Հայաստանի բոլոր երեխաներին ինչ-որ չափով իմն եմ համարում, ժողովրդական լեզվով ասած՝ ուրիշի երեխա չի լինում։ Եթե առաջ չէի հասկանում երեխաներին, իրենց հետ շփվելն ինձ համար դժվար էր, երբեմն՝ նույնիսկ նյարդայնացնող, ապա վերոհիշյալ իրադարձությունից հետո ցանկացած երեխա ինձ համար մի զարմանահրաշ աշխարհ, ինքնադաստիարակվելու և բացահայտումների, նոր մոտեցումների և մոտիվացիայի աղբյուր դարձավ։

Continue reading